Ախտահանող գել

Nica Sanitizer

Ձեզ ենք առաջարկում Nica Sanitizer գելը` մանրէասպան մի միջոց, որն արտակարգ իրավիճակներում Ձեր և Ձեր երեխաների «շտապ-օգնությունը» կլինի:
Առանց ջրի, առանց օճառի և առանց անձեռոցիկի Nica Sanitizer գելը կապահովի Ձեր ձեռքերի մաքրությունը: Սպիրտային հիմքով այս միջոցը ոչ միայն մաքրության հուսալի պաշտպան է, այլև` Ձեր ձեռքերի խնամքի հոգսատար պահապան: Նրա հատուկ բաղադրությունը չեզոքացնում է սպիրտի` մաշկը չորացնող հատկությունը, և սնուցելով այն` ապահովում է համապատասխան խնամք:
Nica Sanitizer-ը 
  • Ոչնչացնում է մանրէների 99 %-ը` շնորհիվ սպիրտային բաղադրիչների բարձր տոկոսի:
  • Ապահովում է կատարյալ հակամանրէային պաշտպանություն` առանց ջրի և անձեռոցիկի, ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում(դպրոց, աշխատավայր, ճամփորդություն և այլ):
  • Սնուցող բաղադրիչների շնորհիվ Ձեր ձեռքերը փափուկ ու նուրբ են մնում:                                                                                                                                                                                                                                             Գնահատենք մերը՝ հայկականը: